Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Թող լույսերի մեջ մեկտեղվեն կարոտած հոգիները ձեր

Թող լույսերի մեջ մեկտեղվեն կարոտած հոգիները ձեր
15.01.2016 | 01:03

Նախկին Թումանյանի շրջանի Ղաչաղան (այժմ` Արևածագ) գյուղում է ծնվել ՄԱՐՈՒՍՅԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ` 1931 թվականի մարտի 15-ին:
Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը 1955-ին ավարտելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ` տեղի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդելու: Այստեղ էլ ամուսնացավ ծնունդով շնողցի Սմբատ Մելիքսեթյանի հետ: Նույն տոհմածառի տարբեր ճյուղերի զավակներ էին: Մեկ տարի անց երիտասարդ ամուսինները տեղափոխվեցին Ճոճկան գյուղ` շարունակելով մանկավարժական գործունեությունը: Չորս զավակ ունեցան` Ռուբենը, Սեդան, Աստղիկն ու Արտակը, չորսն էլ ստացան բարձրագույն կրթություն` տարբեր մասնագիտությունների գծով: Ավագ որդին, ով ցավալիորեն վաղ հեռացավ կյանքից (2007 թ.), ինժեներ էր, Սեդան մանկավարժ է, Աստղիկը՝ գերմաներենի մասնագետ, Արտակը` բժիշկ: Ինքը` Մարուսյա Մելիքսեթյանը, վաստակած հանգստի անցնելուց հետո էլ չլքեց դպրոցը, շարունակեց մանկավարժի սիրած աշխատանքը մինչև 1990 թվականը, քանզի չէր պատկերացնում իր կյանքն առանց սիրելի աշակերտների, հարազատ դարձած գործընկերների, ովքեր մեծագույն սիրով ու պատկառանքով էին վերաբերվում նրան:
1995-ին, ավագ որդու ընտանիքի հետ, Մարուսյա մայրիկը տեղափոխվեց Երևան` կյանքի իմաստն ամփոփելով իր զավակներին, նրանց ուստր-դուստրերին, մանկահասակ ծոռներին անմնացորդ նվիրվելու մեջ:
2016-ի հունվարի 9-ին Մարուսյա Մելիքսեթյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Նրա աճյունը տեղափոխվեց Ճոճկան և ամփոփվեց 1986-ին մահկանացուն կնքած ամուսնու կողքին:
Հավերժ հիշատակ ձեզ, և թող լույսերի մեջ մեկտեղվեն կարոտած հոգիները ձեր:

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ